Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025 15:52

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 

Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM3ER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․ 

 

  • Թողարկման ծավալը – 10 մլն․ ԱՄՆ դոլար 

  • Արժեկտրոնային եկամտաբերությունը – 5 % 

  • Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի) 

  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս 

  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 հոկտեմբերի 2025 

  • Տեղաբաշխման ավարտ – 05 նոյեմբերի 2025 

  • Մարման ամսաթիվ – 17 հոկտեմբերի 2028 

 

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2025թ․-ի հոկտեմբերի 17-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 33-րդ թողարկումն է և 2025 թվականի 6-րդ տրանշը։ 

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): 

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։ 

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։ 

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում