Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025 16:34
Ալեքսանդր Ավանեսով

Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։

 

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման:

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ունենալով փոխվստահության և գործընկերային երկխոսության ամուր հիմք։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և նոր նախաձեռնությունների իրականացումը։

 

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային առաջնահերթություններին, այդ թվում՝ TRIPP ծրագրին, որը դիտարկվում է որպես ներդրումային հնարավորությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։

 

Դեսպան Քոուլին նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր մակարդակի բարձրացնելով տնտեսական և ներդրումային փոխգործակցությունը։