Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025 11:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Արմինֆո Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։