
Արմինֆո. Քաղաքապետարանը կրկին մրցույթ է հայտարարել մետրոյի "Սուրմալու" կայարանի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) անցկացման՝ նախորդ փուլում մասնակիցների բացակայության պատճառով: Հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին այդ մասին հաղորդել է նրա խորհրդական Անետա Բաբայանը։
Մասնավորապես, նշվել է, որ մրցույթը կրկին հայտարարվել է սեպտեմբերի 24-ին, իսկ հայտերի բացումը նախատեսված է հոկտեմբերի 27-ին:
Նրա խոսքով՝ արդեն պատրաստ է "Սուրմալուի" հարակից տարածքում քաղաքաշինական զարգացման հայեցակարգի մշակման և կայարանի էսքիզի պատրաստման մրցութային փաթեթը: "Ակնկալում ենք առաջիկայում մրցույթ հայտարարել", - ասել է խորհրդականը, նշելով, որ զուգահեռաբար ևս 2 մրցույթ է նախապատրաստվում, չհստակեցնելով, թե՝ ինչպիսի:
Բաբայանը նշել է, որ սպասվող 4 մրցույթների արդյունքները թույլ կտան արդեն սկսել բանակցային գործընթաց մասնավոր ներդրողների հետ: