Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025 15:43

Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին

Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին

Արմինֆո.   Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնությունից ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալով: Մրցաշարին մասնակցությանն աջակցել է նաև Կոնվերս Բանկը:    

Հայ մարզիկների վերադարձից հետո նրանց այցելել և մարզումների պայմաններին է ծանոթացել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:  

 

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի հետ նա շրջել է մարզասրահում, անմիջական զրույց է ունեցել Աշխարհի առաջնությունից հայ մարզիկների տպավորությունների, առաջիկա ծրագրերի և հավակնությունների մասին:   

 

Այցի շրջանակում Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնության մրցանակակիրներին խրախուսական նվերներ են հանձնվել: Քննարկել են նաև համագործակցության հեռանկարները: