Արմինֆո. Այսօրվա թվային աշխարհում, երբ անկանխիկ վճարումները դարձել են առօրյայի անբաժան մասը, ոչ միայն մեծահասակները, այլ նաև երեխաները ունեն ֆինանսական գրագիտության և անվտանգ անկանխիկ վճարումների կարիք։
Idram-ի նախաձեռնած ֆինանսական գրագիտության հանրահռչակման արշավի շրջանակում ՀՀ տարբեր դպրոցներից մի խումբ երեխաներ այս անգամ այցելեցին ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու Idram Junior-ի, ինչպես նաև ֆինանսական գրագիտության հիմունքների հետ։
Երեք տարի առաջ Idram ընկերությունը գործարկեց Հայաստանում առաջին մանկական ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը: Այն թույլ է տալիս 8-16 տարեկան երեխաներին ունենալ անձնական հաշիվ, կատարել անկանխիկ վճարումներ, խնայել և ամենակարևորը՝ ծնողների վերահսկողության ներքո զարգացնել ֆինանսական գրագիտություն։
Բացի գործնական հնարավորություններից, հավելվածում ներառված են նաև խաղային գործիքներ, որոնք օգնում են երեխաներին հեշտ, հետաքրքիր և ընկալելի ձևով ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմնական սկզբունքներին։ Այդպես հավելվածը դառնում է ոչ միայն օգտակար, այլ նաև ուսուցողական։ Արդեն այս տարվա սեպտեմբերից սկսած՝ դպրոցականների համար հավելվածում անցկացվում են ֆինանսական գրագիտության մրցաշարեր, որոնց հաղթողներին սպասում են արժեքավոր ու հիշարժան մրցանակներ Idram-ի կողմից։
RUB | 4.97 | -0.01 |
USD | 381.66 | 0.11 |
EUR | 444.40 | -0.14 |
GBP | 508.94 | 0.75 |
CAD | 275.69 | -0.32 |
JPY | 24.45 | -0.09 |
CNY | 54.03 | 0.05 |
CHF | 473.29 | -1.16 |

