
Արմինֆո.2025 թ. հոկտեմբերի 23–25-ը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի «Tourism Talks: Connecting People, Places and Perspectives (Dialogue for Trust, Inclusion and Sustainability)» խորագրով միջազգային ֆորումը, որի շրջանակում նախատեսված են թեմատիկ պանելային քննարկումներ՝ զբոսաշրջության, մեդիայի, հաղորդակցության և միջոցառումների ոլորտների համատեղ զարգացման ուղղությամբ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 24-ին, ժամը 15:45 – 17:00, կանցկացվի հերթական պանելային քննարկումը՝ «Տեղական ձայներ, գլոբալ ազդեցություն․ համայնքների զորացումը՝ իրկական հաղորդակցության միջոցով» թեմայով։
Քննարկման մոդերատորն է Ալեսանդրա Պրիանտե – Իտալիայի Զբոսաշրջության խորհրդի նախագահ (ENIT SpA)։ Բանախոսներն են՝ Մարի Լու Պապազյան – TUMO կենտրոնների գլխավոր գործադիր տնօրեն, Զարուհի Մուրադյան – Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն, Կատերինա Դանեկինա – Green Rock-ի գլխավոր գործադիր տնօրեն, Էլիոթ Վելսթիդ – Crook ընկերության գործադիր տնօրեն և Wanderlust-ի ստեղծագործ բովանդակության ղեկավար։