Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025 11:56

«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով

«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով

Արմինֆո. ԱրարատԲանկը մեկնարկում է նոր ակցիա՝ հանդես գալով անշարժ գույքի գրավով վարկ ունեցողների համար վերաֆինանսավորման գրավիչ առաջարկով։

«Արի մեզ մոտ» ակցիայի շրջանակներում, տեղափոխելով անշարժ գույքի գրավով վարկը այլ ֆինանսական կազմակերպություններից ԱրարատԲանկ՝ կստանաք գործող վարկից 3%-ով ցածր տոկոսադրույք՝ սկսած ընդամենը 14․5%-ից։

Ակցիայի շրջանակներում կարող եք օգտվել ևս մի շարք շահավետ պայմաններից՝   միջնորդավճարի բացակայություն, 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված, վարկի պայմանագրային գումարին ևս 30% հավելյալ ֆինանսավորման  հնարավորություն, մինչև 15 տարի մարման ժամկետ։

Տեղափոխվող վարկի գումարը 15 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում, տեղափոխման հետ կապված ծախսերը կհոգա Բանկը։

Գործում է նաև վարկի տրամադրման պարզեցված՝ առանց եկամուտների վերլուծության տարբերակ, եթե վարկը սպասարկվել է առնվազն 12 ամիս և այդ ընթացքում ժամկետանց օրերը չեն գերազանցել 5-ը։

Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով․ ժամկետը՝ 3-15 տարի, մինչև 100 մլն ՀՀ դրամ, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 15,51%-ից։

Առաջարկը գործում է մինչև ս․թ․ դեկտեմբերի 30-ը։

Պարզ, արագ, շահավետ՝ «Արի մեզ մոտ»։

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23: