Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-19-ը Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, գործարար համաժողովի համար առանձնացվել են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է ներառվեն համաժողովի օրակարգում, մասնավորապես՝ հաղորդակցություններ, լոգիստիկա, սննդի սպասարկում, էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Լեհաստանի միջև առևտուրը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է տարեկան 2,6%-ով՝ կազմելով 58 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 40,3%-ով՝ մինչև 7,3 մլն դոլար՝ ներմուծման 14,4% կամ մինչև 50,7 մլն դոլար աճի ֆոնին։
![]() | 4.68 | -0.02 |
![]() | 382.51 | -0.02 |
![]() | 443.18 | -1.24 |
![]() | 509.20 | -2.74 |
![]() | 272.83 | 0.61 |
![]() | 25.19 | 0.01 |
![]() | 53.68 | -0.06 |
![]() | 480.00 | -1.47 |