
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտային, ավիացիոն և ճանապարհաշինության ոլորտներին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-օգոստոսին կրճատվել է 2,8% - ով՝ կազմելով 56,6 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումը նվազել Է 3,9% - ով՝ մինչև 38,7 մլն դոլար՝ ներմուծման 0,4% կամ մինչև 17,9 մլն դոլար անկման ֆոնին։