Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025 13:24
Կարինա Մելիքյան

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով տարեկան 7,6%-ի (2024թ.նույն ժամանակահատվածի 8,7%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ էական աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 5.7 տրլն. դրամ (14.6 մլրդ դոլար) ՝ նվազելով տարեկան 49.3%-ով (մեկ տարի առաջվա 73.5% աճի դիմաց)։