Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025 14:23
Ալեքսանդր Ավանեսով

2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան

2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան

Արմինֆո.2026 թվականին կշարունակվի Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում ՀԱԷԿ-ի բլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվականը: Այդ խնդիրը լուծելու համար երկրի պետբյուջեից կուղղվի 20,1 մլրդ դրամ։

 

Հաջորդ տարի, ինչպես նշել է նախարարը, կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները։ Այդ նպատակով Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 828 մլն դրամ։

 

Դրան զուգահեռ կշարունակվեն Հայաստան - Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ։ Սույն ծրագրով մրցութային գործընթացը գտնվում է ամփոփման փուլում: Նախագծի իրականացման համար նախատեսված է 48,4 մլրդ դրամ գումար։ Բացի այդ, շարունակվելու է 3 էլեկտրակայանների՝ "Շահումյան - 2"-ի, "Մարաշ"-ի և "Եղեգնաձոր"-ի արդիականացումը, որոնց շահագործման ժամկետը հաշվվում է արդեն 40 տարի, ինչին ուղղվելու է 3,8 մլրդ դրամ։

 

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում շարունակվում է դրա շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը: Այդ ժամկետում երկրում պետք է կառուցվի նոր ատոմակայան ։ Ներկայումս հայկական կողմը հակված է փոքր մոդուլային բլոկներով ատոմակայանի կառուցմանը ։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ռեֆերենտ բլոկներ աշխարհում չկան։ Նախագծի իրականացման նպատակով ստեղծվել է "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ-ն, որը բոլոր տարբերակների ուսումնասիրությունից հետո պետք է վերջնական պատասխան տա նոր կայանի հզորության վերաբերյալ: