Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։
Բանկը ներկայացնում էր Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Նա նաև մասնակցեց տարածաշրջանային բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը՝ խոսելով տարածաշրջանի ֆինանսական միջավայրի ձևավորող հիմնական մարտահրավերների, ռազմավարությունների և հաջողության օրինակների մասին։
IDBank-ի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային համագործակցության, տարածաշրջանային գործընկերության զարգացման և ֆինանսական ծառայությունների նորարարական մոտեցումների նկատմամբ հանձնառությունը։ 2025 թվականի ապրիլին պաշտոնապես միանալով BACEE-ին՝ բանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային ֆինանսական համայնքում և նպաստել զարգացող շուկաներում բանկային համակարգի ապագայի վերաբերյալ երկխոսությանը։
RUB | 4.78 | -0.03 |
USD | 382.78 | 0.08 |
EUR | 446.44 | 0.94 |
GBP | 509.98 | -0.66 |
CAD | 273.51 | -0.26 |
JPY | 25.20 | 0.15 |
CNY | 53.92 | 0.05 |
CHF | 482.33 | 1.61 |

