Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025 11:05

.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում

.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում

Արմինֆո.ԱրմՍվիսԲանկը հպարտությամբ հայտարարում է, որ Բանկի “Climate Intelligence: ArmSwissBank Leads Green” արշավը ճանաչվել է հաղթող հեղինակավոր IPRA Golden World Awards 2025 մրցանակաբաշխության “Climate Change and Literacy” անվանակարգում։

IPRA-ն, որը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, հանրային կապերի պրոֆեսիոնալ մասնագետների առաջատար միջազգային ցանց է, որն իր գործունեությամբ նպաստում է էթիկայի բարձր չափանիշներով և արդյունավետ հաղորդակցման մշակույթի զարգացմանը ամբողջ աշխարհում։

Տարեկան անցկացվող Golden World Awards մրցանակաբաշխությունը, որը հիմնադրվել է 1990 թվականին, գնահատում է հանրային հարաբերությունների միջազգային լավագույն փորձերը և այն արշավները, որոնք նշանակալի ներդրում են ունենում Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների (SDG) իրականացման գործում:

ԱրմՍվիսԲանկի Climate Intelligence: ArmSwissBank Leads Green արշավը հաջողությամբ բարձրացրել է կլիմայական գործողությունների մասին իրազեկվածությունը, ներդրել է կանաչ գործելակերպեր Բանկի գործունեության մեջ և ներգրավել է գործընկերներ Հայաստանում ու միջազգային հարթակներում: Այն արտացոլում է Բանկի հանձնառությունը կայուն ֆինանսների և կլիմայի վերաբերյալ գիտակցված որոշումների խթանման ոլորտում:

Մրցանակաբաշությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Գանայի հանրապետության մայրաքաղաք Աքրայում , որտեղ ներկա են գտնվել ամբողջ աշխարհից ավելի քան 200 մասնակիցներ:

Այս մրցանակը ընդգծում է ԱրմՍվիսԲանկի տեղն այն միջազգային կազմակերպությունների շարքում, որոնք արժանացել են ճանաչման՝ իրենց ազդեցիկ և թիրախային նախաձեռնություններով` միավորելով գերազանցությունը հաղորդակցման հմտություններում Կայուն զարգացման նպատակների (SDG) հետ: