
Արմինֆո."Տաշիր Կապիտալ" ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին դիմելու է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով: Այդ մասին սոցիալական ցանցերում գրել է "Տաշիր Կապիտալ" - ի գլխավոր տնօրեն, "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
"Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր հունիսի 6-ի առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:
Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։
Հարգելի՜ հայրենակիցներ, Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ): Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան", - գրել է Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանը հաղորդել էր, որ սակագնի նվազեցման հայտը ՀԾԿՀ-ին ուղարկվել է դեռևս հունիսի 6-ին, սակայն մերժում է ստացվել՝ հիմնավորելով, որ այդ հարցին հանձնաժողովը կվերադառնա տարեվերջին: Ղազինյանը նշել է, որ սակագնի իջեցում կարելի է իրականացնել գոյացած 6,3 մլրդ դրամի հավելուրդի հաշվին։
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

