Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 10:47
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Ստելլա Ռենիտային:

 

Շնորհավորելով Ստելլա Ռենիտային նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ հետ ձևավորված համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ընթացիկ ծրագրերի մանրամասները և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԵՆԲ ծրագրերը: Անդրադարձ է կատարվել Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին: