
Արմինֆո. Հայաստանը Գերմանիայի կառավարությունից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
"Սա այն հիմնական արդյունքն է, որին մենք հասել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում", - նշել է նա:
Ընդ որում, նախարարը պարզաբանել է, որ տրամադրված միջոցներից 18 մլն եվրոն դրամաշնորհային միջոցներ են, 134 մլն եվրոն ՝ վարկային՝ 0%-ից մի փոքր ավելի բարձր տոկոսադրույքով։
"Բոլոր միջոցներն ուղղվելու են ՓՄՁ զարգացմանը եւ վերականգնվող էներգետիկայի, ջրային համակարգի եւ այլ ոլորտների խնդիրների լուծմանը", - ընդգծել է նա:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

