Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025 16:21
Ալինա Հովհաննիսյան

Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին

Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին

Արմինֆո. Հայ արտադրողները մասնակցել են Ֆրանկֆուրտում կայացած CPHI Worldwide 2025 միջազգային ցուցահանդեսին, որը դեղագործական արդյունաբերության և բժշկական բաղադրիչների արտադրության աշխարհի խոշորագույն հարթակն է:

 

Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին ներկայացրել են դեղագործական ոլորտի հինգ ընկերություններ ։ Մասնակցությունը CPHI Worldwide-ին թույլ է տվել հայաստանյան արտադրողներին ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային լայն լսարանին, նոր գործարար կապեր հաստատել և քննարկել արտահանման զարգացման հեռանկարները գործընկերների և գնորդների հետ։

 

Ցուցահանդեսի կազմակերպիչների տվյալների համաձայն,  ցուցահանդեսին մասնակցել է մոտ 2 400 արտադրող, իսկ այցելուների ընդհանուր թիվը գերազանցել է 62 000-ը:-