
Արմինֆո.Հակակոռուպցիոն կոմիտեին բյուջետային հատկացումները 2026 թվականին կկազմեն 3 մլրդ 516,9 մլն դրամ, ինչը 1,5 տոկոսով կամ 53,1 մլն դրամով ավելի է 2025 թվականի ցուցանիշից։ Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Սիրունյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեին հատկացվող միջոցներն ուղղվելու են ընթացիկ ծախսերի ծածկմանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ ֆինանսավորումն ուղղվելու է մեկ ծրագրի և երեք միջոցառումների իրականացմանը:
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

