
ԱրմինֆոՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է միննչեւ տարեկան 7,6% (2024թ.նույն ժամանակահատվածի 8,7% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ հիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ ՝ էական աճից մինչև ծանրակշիռ անկում ։
Ըստ վիճակագրության՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 5.7 տրլն. դրամ (14.6 մլրդ դոլար)՝ նվազելով տարեկան 39.3%-ով (մեկ տարի առաջվա 73.5% աճի դիմաց)։ Դա պայմանավորված է և արտահանման, և ներմուծման արտահայտված անկմամբ, համապատասխանաբար, տարեկան 46,8%-ով և 33,4%-ով, մինչդեռ, անցյալ տարի երկու ցուցանիշներն էլ զգալի աճ են գրանցել՝ 2,1 անգամ (արտահանում) և 54,2% (ներմուծում) ։ Արդյունքում, 2025թ. հունվար-սեպտեմբերին արտահանման բացարձակ մեծությունը կազմել է 2.2 տրլն դրամ ( 5.7 մլրդ դոլար), իսկ ներմուծմանը՝ 3.5 տրլն դրամ (8.9 մլրդ դոլար)։
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

