Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025 17:46

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱրմինֆոՄերձավոր Արևելքի հեղինակավոր Khaleej Times պարբերականը իր հոդվածում անդրադարձել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործունեությանը` որպես Հայաստանի և միջազգային շուկաների միջև ռազմավարական ֆինանսական կամուրջի օրինակ։

Հոդվածում Բանկի Տնօրինության նախագահ և Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը ներկայացրել է Բանկի զարգացման ռազմավարությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության, նորարարական գործիքների  և կայուն կառավարման համադրությունը։

«Մեր առաքելությունն է՝ միավորել Հայաստանի ներուժը և միջազգային շուկաների հնարավորությունները։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային բիզնես հարթակ, իսկ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը՝ վստահելի ֆինանսական գործընկեր և կամուրջ ներդրողների համար», – նշում է պարոն Մաչանյանը։

Բանկը  երկու տասնամյակից ավել հետևողականորեն զարգացնում է կորպորատիվ և ներդրումային բանկային ուղղությունները՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսական լուծումներ, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորումը, բանկային երաշխիքները, ակրեդիտիվներն ու ֆակտորինգը։ Այս տարիների ընթացքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ձևավորել է վստահելի գործընկերոջ հեղինակություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակում` աջակցելով իր հաճախորդներին անխոչընդոտ գործարքներ իրականացնել նաև միջազգային շուկաներում։

Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունը, ռիսկերի արդյունավետ կառավարումը և թվային ենթակառուցվածքների զարգացումը։ Բացի այդ, շուտով Բանկը կտեղափոխվի նոր գլխամասային գրասենյակ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ծառայությունների շրջանակը և ապահովել ավելի հարմարավետ սպասարկման միջավայր հաճախորդների ու գործընկերների համար։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը պատրաստ է աջակցել արտասահմանյան ներդրողներին և գործարարներին՝ Հայաստանում նոր հնարավորություններ բացահայտելու և տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարցում», – ընդգծել է գործադիր տնօրենը։

Ամբողջական հարցազրույցը` Khaleej Times հոդվածում: