
Արմինֆո. Ռիադում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Սաուդյան Արաբիայի նախարարը հետաքրքրություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի և այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն երկկողմ աշխատանքներ։
Նախարար Գևորգ Պապոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրը։
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

