
Արմինֆո. Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարար Միրզոյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների միջոցով կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ Դանիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, ապագա կայուն զարգացման տեսլականին, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։
Լինելով Դանիայի կառավարության և երկրի երեք` արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում առաջատար բիզնես միությունների միջև գործընկերության հաջողված օրինակ՝ ընկերությունը միավորում է պետական և մասնավոր հատվածները՝ ավելի քան 600 պետական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, ակադեմիական հաստատությունների, փորձագետների և հետազոտողների ներգրավմամբ։
Ի թիվս այլ ուղղությունների, որպես կանաչ տնտեսության զարգացման կարևոր գրավական՝ ընկերությունն ուշադրություն է դարձնում նաև կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի, ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին՝ համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ։
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

