Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025 10:42
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը

Արմինֆո Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում նոյեմբերի 12-ին մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը, որը կազմակերպել է Արտահանման աջակցման տարածաշրջանային կենտրոնը ՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է Առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայյությունը,  Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը կարևորել է կոոպերացիոն նախագծերի հետագա զարգացումը և Ռուսաստանի ու Հայաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի խորացումը, ընդգծելով կայուն գործընկերության կարևորությունը, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում համատեղ նախաձեռնությունների իրականացման, արտադրական կոոպերացիայի ընդլայնման և ռուսական արտադրանքի հայկական շուկա առաջմղման համար:

 

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և "Ռուսական արտահանման կենտրոն" ԲԸ ներկայացուցիչները, ովքեր մասնակիցներին տեղեկատվություն են ներկայացրել արտահանման պետական աջակցության գործիքների վերաբերյալ:

 

Պատվիրակության կազմում էին Վոլգոգրադի մարզի ձեռնարկությունները, որոնք ներկայացնում են կենցաղային և ագրոքիմիական արտադրանքի, շինարարական և հարդարման նյութերի, պլաստիկի, կոսմետիկայի և ջերմամեկուսացման արտադրությունը:

 

Պաշտոնական մասից հետո տեղի են ունեցել B2B բանակցություններ հայաստանյան դիստրիբյուտորական ընկերությունների, առևտրային ցանցերի, շինարարական կազմակերպությունների և ճյուղային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են արտադրանքի մատակարարման հեռանկարները, համատեղ նախագծերի ներուժն ու գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները:

 

Գորխարար առաքելության շրջանակում Վոլգոգրադի ընկերությունները կանցկացնեն արտագնա անհատական հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ, կայցելեն Հայաստանի առևտրային ցանցեր և պրոֆիլային ձեռնարկություններ, որտեղ կներկայացնեն իրենց արտահանման առաջարկները և կքննարկեն հետագա համագործակցության ուղղությունները: