Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025 17:14

ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»

ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»

Արմինֆո.  Նոր ակցիայի շրջանակներում ԱրարատԲանկը ներկայացնում է շուկայում հիփոթեքային վարկավորման լավագույն առաջարկներից մեկը։ 

ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ մարելով այն առավել ցածր տոկոսադրույքով և շահավետ պայմաններով։

Առնվազն 1 տարի սպասարկված հիփոթեքային վարկը հնարավոր է տեղափոխել ԱրարատԲանկ 12․25%-ով՝ առաջին 3 տարին հաստատուն, այնուհետև ճշգրտվող տոկոսադրույքով։  Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12․96-12․97%։

Թեթևացնելով ֆինանսական հոգսը՝ հաճախորդը կարող է երկարաձգել վարկի մարման ժամկետը մինչև 25 տարի՝ նվազեցնելով ամսական վճարումների չափը։

Վարկի գումարը՝ 5 մլն ՀՀ դրամից մինչև 150 մլն ՀՀ դրամ։ 

Գրավադրման բոլոր ծախսերը հոգում է բանկը․ անշարժ գույքի միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման, գրավի իրավունքի գրանցման և գնահատման վճարները կատարվում են բանկի կողմից։

Հայտի սպասարկման վճար սահմանված չէ, չեն պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթղթեր, ապահովագրություն և վարկային փաթեթի սպասարկման վճար։

Հաճախորդներին հնարավորինս պարզ և արագ ծառայություն մատուցելու նպատակով՝ վարկունակությունը գնահատելիս չի դիտարկվում այլ վարկերի գծով ծանրաբեռնվածությունը։

Առաջարկը գործում է մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ։ 

«Արի մեզ մոտ»՝ թեթևացնելու ֆինանսական ծանրաբեռնվածությունը տանիք ունենալու ճանապարհին։

Առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23: