
Արմինֆո. Այն մասին, թե փոքր մոդուլային ռեակտորների կառուցման վերաբերյալ որ երկրի առաջարկն ու որ մոդելն է ընդունվելու Հայաստանի իշխանությունների կողմից, հայտնի կդառնա միայն 2026 թվականի երկրորդ կեսին։ Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ՀՀՀ-ին հարցազրույցում։
Ընդ որում, նա ընդգծել է, որ ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի ժամկետները կերկարաձգվեն այնքան, որքան անհրաժեշտ լինի մինչև նոր ռեակտորների կառուցումը: "Այսինքն ՝ հաշվարկներն այնպես են արվել, որ Հայաստանն առանց ատոմային էներգիայի չմնա", - ասել է նախարարը, հերքելով ընդդիմության այն մեղադրանքները, թե երկրի իշխանությունները թուրքական կողմի հրահանգով տանում են գործող ՀԱԷԿ-ի փակման։
"ՀԱԷԿ-ը կայունություն է բերում մեր էներգետիկ համակարգին, դա էներգիայի ամենամեծ և ամենաէժան աղբյուրն է, առանց որի մեր էներգետիկ համակարգը չի կարող գոյություն ունենալ", - ընդգծել է Խուդաթյանը:
Անդրադառնալով այլընտրանքային էներգիային՝ նախարարը նշել է, որ արևային էներգիան այսօր զարգանում է առաջանցիկ տեմպերով։ Այդ առումով նա հիշեցրել է, որ ոլորտային ռազմավարության մեջ նպատակ կա մինչև 2030 թվականը ապահովել մինչև 1000 մեգավատ արևային էներգիայի արտադրության ծավալ, սակայն այսօրվա դրությամբ այդ ցուցանիշն արդեն կազմել է 1050 մեգավատ ։ Նա դրական է գնահատել այդ փաստը, տեղեկացնելով, որ Հայաստանը շարժվում է արևային էներգիայի արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ։
Նշենք, որ 2026 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանը կկաանգնեցվի պլանային նախազգուշական երկարատև վերանորոգման: Կայանը սովորական երկուսի փոխարեն կկանգնի 6 ամիս։ Ծրագրի իրականացմանը 2026 թվականի պետական բյուջեից կուղղվի 20,1 մլրդ դրամ։ Մինչև 2036 թվականը նախատեսվում է կառուցել նոր ատոմային բլոկ ։ Այդ նախագծի մեկնարկի համար հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է 828 մլն դրամ գումար ։ Երկրի իշխանությունները հակվում են փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայան կառուցելու անհրաժեշտությանը։ Այդ նպատակով ներկայումս ուսումնասիրվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի գործընկերների տարբերակները։