Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025 17:05
Ալինա Հովհաննիսյան

Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով

Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով

Արմինֆո.Դեկտեմբերի 7-9-ը Կահիրեում Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

 

Նշենք, որ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2025թ. առաջին կիսամյակում Հայաստանից Եգիպտոս արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է մի քանի անգամ ՝ կազմելով 747.5 հազար դոլար: Ընդ որում, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն ավելացել է 10 տոկոսով՝ մինչեւ 81.8 մլն դոլար։