Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025 10:38
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանը "Սինոփսիս"-ի ներկայացուցչի հետ քննարկել է հանրապետությունում ընկերության գործունեությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի դեսպանը "Սինոփսիս"-ի ներկայացուցչի հետ քննարկել է հանրապետությունում ընկերության գործունեությունն ընդլայնելու հնարավորությունները

Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը նախօրեին հանդիպում է ունեցել «Սինոփսիս» ընկերության ինժեներիայի և լուծումների խմբի ավագ փոխնախագահ Ջումանա Մուվաֆիի հետ։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Սինոփսիս ընկերության գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հնարավորությունները։

 

Դեսպանն ու Ջումանա Մուվաֆին ընդգծել են օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև

ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը ընկերության նորագույն տեխնոլոգիաների՝ Հայաստան արտահանման թույլտվությունների գործընթացում հնարավոր աջակցության ապահովման համատեքստում։