
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այցի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։