Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025 19:37
Կարինա Մելիքյան

Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. 9 ամիսներին մոտեցել է 20 մլրդ դոլարի

Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. 9 ամիսներին մոտեցել է 20 մլրդ դոլարի

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 7.730 տրլն դրամ (19.9 մլրդ դոլար)՝ 2-րդ եռամսյակի 2.537 տրլն դրամից 3-րդ եռամսյակում հասնելով 3.072 տրլն դրամի ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ՀՆԱ-ի տարեկան աճը 3-րդ եռամսյակում արագացել է մինչև 6,2% (մեկ տարի առաջվա 6,1%-ից): Ընդ որում, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը 2025թ. 3-րդ եռամսյակում տարեկան աճել է մինչև 104% (2024թ. 3-րդ եռամսյակի 101,1% - ից)։

 

Մասնավորապես, ՀՆԱ կառուցվածքում տարեկան աճի արագացում է (2025թ. 3-րդ եռամսյակի նկատմամբ 2024թ. 3-րդ եռաամսյակի նկատմամբ) ցույց տվել շինարարության ոլորտը՝ 16,8% - ից մինչեւ 24,6%։ Տարեկան դինամիկայի բարելավում է արձանագրվել ագրոհատվածում՝ 1,2% անկումից մինչև 3,7% աճ, և էներգահամալիրում ՝ 3,6% անկումից մինչև 21,7% աճ։ Աճի դանդաղմամբ աչքի է ընկել առևտրի հատվածը՝ 14,2% - ից մինչեւ 1,5%։ Թուլացել է նաև ֆինանսական հատվածի կողմից մատուցվող ծառայությունների ծավալի տարեկան աճը ՝ 23,7% - ից մինչեւ 10,5%, ընդ որում, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների աճը արագացել է 16,3%-ից մինչեւ 17,6%: Արդյունաբերության հատվածում վատթարացել է հանքարդյունաբերության դինամիկան՝ 6,5% աճից մինչև 3% անկում, ինչին զուգընթաց թուլացել է վերամշակող արդյունաբերության տարեկան աճը՝ 9,3%-ից մինչև 1,9%:

 

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով (2025թ. III եռամսյակին՝  2024թ․ III եռամսյակի նկատմամբ) աճել է 901.889 հազար դրամից (2.325 հազար դոլար) մինչև 994.867 հազար դրամ (2.595 հազար դոլար)։ Դա դիտվել է Հայաստանի բնակչության տարեկան աճի դանդաղման ֆոնին՝ 2,5% - ից (73,6 հազար մարդ) մինչև 0,8% (23,1 հազար մարդ), այսինքն՝ 3.067 մլն մարդուց մինչև 3.091 մլն մարդ։

 

Արտահանումը տարեկան կտրվածքով (2025թ. 3-րդ եռամսյակին 2024թ. 3-րդ եռամսյակի նկատմամբ) նվազել է 25,8% - ով, իսկ ներմուծումը ՝ 27,1% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ և արտահանման, և ներմուծման երկնիշ աճ էր դիտվում։