
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը նախօրեին այցելել է ServiceNow ընկերության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել փոխնախագահ Անդրյու Դանքոյի հետ։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ServiceNow երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները։ ServiceNow-ն հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններով։
Նշվել է, որ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) ստեղծված ServiceNow-ի լաբորատորիան լայն հնարավորություններ է տրամադրում ուսանողներին՝ հմտությունների զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների փորձարկման ուղղությամբ։
Ըստ Բաց աղբյուրների տվյալների ՝ ServiceNow, Inc.-ն ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերություն է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում։ Ընկերությունը մատակարարում է ամպային հաշվարկային հարթակ ՝ ավտոմատացված բիզնես գործընթացների ստեղծման և կառավարման համար: