
Արմինֆո. Ղազախստանը դիտարկում է Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա նոր առևտրային երթուղի բացելու հնարավորությունը։ Այդ մասին նոյեմբերի 21-ին լրագրողներին հաղորդել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
"Այժմ մենք Ադրբեջանի տարածքով գնում ենք Վրաստան՝ նրա սևծովյան նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա դուրս գալ Նախիջևան, այնուհետև՝ անմիջապես Թուրքիա ՝ նրա ծովային նավահանգիստներ", - նշել է նախարարը։
