
Արմինֆո.Հայաստանում երկաթուղային զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է «Հայաստան 2025» միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-քննարկմանը։
Միջոցառման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացնում են միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրման ծառայությունները, ինչպես նաև երկաթուղային զբոսաշրջության ոլորտում նոր առաջարկները։ ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանը պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է զբոսաշրջային գնացքների նոր ձևաչափը՝ ընդգծելով, որ այս տարվա հաջող մեկնարկն ունենալու է շարունակություն։ Նա նաև անդրադարձել է ուղևորափոխադրումների համալիրի զարգացման, վերազինման և կայարանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացին։
Օրերս ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան ստորագրել են երկաթուղային զբոսաշրջության զարգացմանը միտված համագործակցության հուշագիր։
Ըստ ընկերության տվյալների՝ 2025 թվականի առաջին 10 ամիսներին ՀԿԵ-ն փոխադրել է 450 հազար ուղևոր, որոնցից 40 հազարը՝ միջազգային ուղղություններով։ Ընկերության ծառայությունները շարունակել են բարձր պահանջարկ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ երկրների ու Չինաստանի զբոսաշրջիկների շրջանում։
RUB | 4.82 | 0.08 |
USD | 381.61 | -0.44 |
EUR | 439.65 | -0.70 |
GBP | 498.57 | -0.85 |
CAD | 270.80 | -1.10 |
JPY | 24.34 | 0.07 |
CNY | 53.67 | -0.03 |
CHF | 473.70 | -0.07 |

