
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է տարեկան 8,1%-ով (ինչպես մեկ տարի առաջ՝ 8,1% 2024թ.նույն ժամանակահատվածում), բայց դա ուղեկցվում է արտաքին առևտրի դինամիկայի վատթարացմամբ՝ էական աճից մինչև զգալի անկում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի դրայվերներից մեկը, այժմ հայտնվել է անկման մեջ։
Վիճակագրության համաձայն, 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նման տնտեսական ակտիվությունն առավելապես բխել է ծառայությունների ոլորտում տարեկան աճի արագացումից՝ 5,8%-ից մինչև 10,8%, և շինարարության հատվածում վերընթաց տեմպերի առավել արտահայտված առաջխաղացումից՝ 15,5%-ից մինչև 20,6%։ Աճը փոքր-ինչ արագացել է նաև էներգահամալիրում՝ 2,8%-ից մինչեւ 4,2%։ Ընդ որում, վատթարացել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկան՝ 11,7% աճից մինչև 3% անկում, և խիստ դանդաղել է առևտրի ոլորտի աճը՝ 18,8%-ից մինչև 3,2%: Այս ժամանակահատվածի վիճակագրական հաշվետվության մեջ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները բացակայում են:
RUB | 4.82 | -0.03 |
USD | 381.31 | -0.29 |
EUR | 439.96 | -0.41 |
GBP | 500.55 | 0.92 |
CAD | 270.18 | -0.27 |
JPY | 24.39 | 0.04 |
CNY | 53.81 | 0.11 |
CHF | 470.87 | -2.34 |

