
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոնդոնում կմասնակցի միջազգային համաժողովին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Դավիթ Խուդաթյանը Միացյալ Թագավորություն է գործուղվում դեկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում: ՏԿԵ նախարարը Լոնդոնում կմասնակցի «Ապագայի ռեսուրսների ապահովում» խորագրով միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։
