Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025 18:06
Ալինե Գրիգորյան

FLYONE ARMENIA-ն հայտարարել է Երևան–Սամարա–Երևան նոր երթուղու գործարկման մասին

FLYONE ARMENIA-ն հայտարարել է Երևան–Սամարա–Երևան նոր երթուղու գործարկման մասին

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Սամարա–Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի ապրիլի 1-ից։ Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am)՝ Հայաստանի առաջատար ավիափոխադրողը, հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր ստանդարտներին: