Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025 19:29

IDBank-ը հայտարարում է 50 կրթաթոշակ ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի համար

IDBank-ը հայտարարում է 50 կրթաթոշակ ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի համար

Արմինֆո.IDBank-ը սկսում է ֆինանսական գրագիտության հերթական դասընթացների շարքը Oogway սուպերհերոսների դպրոցի հետ՝ ապահովելով 50 կրթաթոշակ։

Եթե 14-17 տարեկան ես և ցանկանում ես իմանալ ավելին ֆինանսների աշխարհի մասին, ապա  շտապիր, որովհետև առաջին 50 գրանցված աշակերտները IDBank-ի ֆինանսավորմամբ կմասնակցեն ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի և կսովորեն սահմանել ֆինանսական նպատակներ և հասնել դրանց, լինել ապահով ու չդառնալ զեղծարարության զոհ, ճիշտ տնօրինել եկամուտներն ու ծախսերը, ճիշտ օգտվել ֆինանսական գործիքներից և այլն։

Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել oogway.org կայք, մենյուից ընտրել «Ֆինանսական գրագիտություն» բաժինը և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընտրելով դասընթացի մասնակցության նախընտրելի ամսաթվերը։

IDBank-ի ֆինանսավորմամբ այս դասընթացներին արդեն իսկ հասցրել է մասնակցել 150 երեխա, նրանցից 100-ը՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները՝ Կողք Կողքի ծրագրի շրջանակում։ Ֆինանսական գրագիտության դասընթացներն անցկացվում են «Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակում և հանդիսանում են ընկերությունների Սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։