Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025 17:22
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը  դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը  դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել։ Եվրոյով գործարքներ արդեն յոթ ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 5%-ից մինչև 24%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 36% անկումից հասել էլ 57% աճի։ Դա ապահովել է ռուբլով գործարքների շաբաթական ծավալի  1,2 անգամ գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ, մինչդեռ, նախորդ երկու շաբաթներին ծավալով գերազանցել են դոլարային գործարքները ՝ ռուբլով գործարքներից խզումը 1,2 անգամից հասցնելով 1,7 անգամի։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (24-28.11.25-ը ՝ 17-21.11.25-ի համեմատ) դոլարի առքը հայտնվել է անկման մեջ՝ վաճառքի աճի պայմաններում, եվրոյով գործարքներում առքը աճի է հասել՝ վաճառքի աճի դանդաղման դեպքում, իսկ ռուբլով գործարքների դեպքում և առքը, եւ վաճառքը աճի են հասել։ Արդյունքում՝ ս.թ. նոյեմբերի 24-28-ը դրամը դոլարի նկատմամբ սկսել է թուլանալ' 381,8-ից մինչև 382,3 դրամ/1դոլար, տրամադրվելով արժեզրկման նաև եվրոյի նկատմամբ' 440,8-ից մինչև 441,8 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ շարունակելով թուլանալ' 4,78-ից մինչև 4,84 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. նոյեմբերի 28 – ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 394,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 417 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 3,63 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման, և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։