
Արմինֆո. Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդել է, որ գիշերվա ընթացքում կատարել Է Airbus-ի կողմից պահանջվող ծրագրային ապահովման բոլոր թարմացումները Airbus A320 ընտանիքի բոլոր ինքնաթիռներում։
ԱրմԻնֆո-ին տրամադրված ավիաընկերության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ավիաընկերության բոլոր չվերթներն այսօր իրականացվում են ըստ չվացուցակի, առանց որևէ խափանման, որ կարող էին առաջանալ ավելի վաղ հաղորդված խնդրի պատճառով:
"Անվտանգությունը մնում է ավիաընկերության գլխավոր և կարևորագույն առաջնահերթությունը։ Մենք շարունակում ենք պահպանել ամենաբարձր չափորոշիչները մեր գործունեության բոլոր փուլերում: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Wizz Air-ի՝ իրենց գործին նվիրված գործընկերներին, ովքեր անխոնջ աշխատել են ողջ գիշեր՝ անհրաժեշտ թարմացումներն արագ և արդյունավետ իրականացնելու համար: Նրանց նվիրվածության շնորհիվ մեր ուղևորները կարող են ճանապարհորդել ըստ պլանի՝ չնայած մեր առջև ծառացած բոլոր դժվարություններին", - ասել էց Wizz Air-ի գլխավոր գործառնական տնօրեն Դիարմուիդ Օ'Քոնելը:
Գիշերն ավիաընկերությունները հաղորդել էին, որ Wizz Air-ի որոշ ինքնաթիռներ դասվում են Airbus A320 ընտանիքի ավելի քան 6500 ինքնաթիռների շարքում, որոնք ծրագրային ապահովման թարմացման կարիք ունեն, ինչպես վերջերս հայտարարել էր արտադրողը: Ընկերությունում հայտարարել էին, որ ձեռնաամուխ են լինում նշված օդանավերի ԾԱ անհապաղ թարմացմանը, միաժամանակ նկատելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները կարող են հանգեցնել այս հանգստյան օրերին չվերթների չվացուցակների խափանումների: