
Արմինֆո.Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա: Idram&IDBank հավելվածում` հենց գլխավոր էջում առանձնացված «Շոփինգ» բաժնում, կարող եք գտնել ճանաչված բրենդների լավագույն առաջարկները մեկ վայրում։ Այս ծառայությունը մատուցում է Dropp.Market-ը։
Dropp.Market-ը լավագույն լուծումն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են առավել օպտիմալ գնով գտնել լյուքս դասի ապրանքներ առանց տարբեր հարթակներում երկար որոնելու և գները համեմատելու, առանց ապրանքի իսկության, ինչպես նաև դրա վճարման ու առաքման հարցերի մասին մտահոգվելու։ Հարթակում կարելի է ապրանքը վստահորեն ավելացնել զամբյուղի մեջ, վճարել ձեզ հասանելի ցանկացած գործիքով և հետևել առաքմանը։
Սև ուրբաթին ընդառաջ սա հիանալի անակնկալ է Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար, քանի որ բոլոր սիրելի բրենդները ներկայացված են մեկ հարթակում: Իդրամը շարունակում է նորամուծությունները` նպատակ ունենալով իր օգտատերերին մատուցել ավելի լավ փորձառություն:
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

