
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, աշխատաժողովի նպատակը Հայաստանի հանրային և մասնավոր հատվածների միջև կառուցողական և հաշվետու համագործակցության ամրապնդումն է՝ նախապես հավաքագրված ոլորտային խնդիրների և դրանց հնարավոր լուծումների ուղղությամբ ներկայացված առաջարկների քննարկման միջոցով։ Միջոցառմանը մասնակցել են Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Նախարար Հովհաննիսյանն աշխատաժողովի շրջանակներում մասնակցել է «Ներդրումային միջավայր» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է գործարար համայնքի համար առաջնային նշանակություն ունեցող հարկային համակարգի կանխատեսելիության ապահովման կարևորությանը, ինչպես նաև ընդգծել է ներդրողների համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, արդիականացման և շարունակական բարելավման կարևորությունը:
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

