
Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառաայությունը։
«Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ ս.թ. օգոստոսի 8-ը նոր էջ է բացել հայ-ամերիկյան հարաբերություններում։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

