
Արմինֆո. 2025թ․ նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ և «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը:
S&P-ն առանձնացնում է Բանկի կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, թվային լուծումներում առաջատար դիրքերը և ակտիվների կայուն որակը՝ չնայած վարկային պորտֆելի աճի ծավալների։ «Կայուն» հեռանկարն արտացոլում է S&P այն տեսակետը, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում Բանկը կպահպանի կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշ՝ միաժամանակ պահպանելով ակտիվների որակի կայուն մակարդակ։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

