
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։
«Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ի նպաստ հայ-ամերիկյան տնտեսական կապերի հետագա խորացման», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

