
Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի ապրիլի 3-ից։ Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am)՝ Հայաստանի առաջատար ավիափոխադրողը, հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր ստանդարտներին:
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

