
Արմինֆո. 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը Արդշինբանկի բոլոր Visa քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10% cashback՝ գնումներ կատարելով հետևյալ խանութներում․ ZARA HOME, ZARA, BERSHKA, OYSHO, CHARLES & KEITH, MONSOON, LA SENZA, FLORMAR, SUNGLASS HUT, ZIPPY, QUIZ, PULL & BEAR, MASSIMO DUTTI, ACCESSORIZE, STRADIVARIUS, MARKS & SPENCER:
Cashback-ը կկուտակվի ամբողջ արշավի ընթացքում և մեկ միասնական վճարումով կփոխանցվի մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը: Արշավին մասնակցում են Արդշինբանկի կողմից թողարկված Visa բոլոր քարտատեսակները: Ամբողջ արշավի ընթացքում յուրաքանչյուր քարտի համար առավելագույն cashback-ը 10,000 ՀՀ դրամ է:
Այն հաճախորդները, ովքեր դեռ չունեն Արդշինբանկի Visa քարտ կամ ընդհանրապես չեն հանդիսանում հաճախորդ, կարող են բիոմետրիկ նույնականացմամբ, առանց բանկ այցելելու ներբեռնել Արդշինբանկի մոբայլ հավելվածը, բացել հաշիվ և առցանց պատվիրել Visa թվային քարտ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով (+ 374) 12 222222 հեռախոսահամարով։
Այս նախաձեռնությամբ Արդշինբանկը ձևավորում է հաճախորդների համար առավել շահավետ գնումների մշակույթ՝ համատեղելով հաճախորդների նախասիրությունները, ներգրավելով իր գործընկերներին, ապահովելով զգալի cashback-ի չափեր և կիրառելով ժամանակակից թվային լուծումներ:
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

