
Արմինֆո. ՀՀ արդարադատության փոխնախարար Օկսաննա Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Կիբեռտարածության և թվային քաղաքականության գրասենյակի, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ կիբեռանվտանգության ծրագրեր իրականացնող MITRE և CRDF կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությանը:
Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, պետական համակարգի պաշտպանվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև արդարադատության ոլորտում իրականացվող թվայնացման ծրագրերը։
Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ընդգծելով, որ կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից։
Ամերիկյան կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետությանն աջակցելու պատրաստակամությունը՝ մասնագիտական աջակցման, կարողությունների զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման շրջանակում։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

