
Արմինֆո. Հայաստանի ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի լիագումար նիստում ընդունել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Փաստաթղթի հաստատման օգտին քվեարկել է 65 պատգամավոր՝ 27 դեմ եւ 3 ձեռնպահի դեպքում:
Հիշեցնենք, որ, օրինագծի համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն կանխատեսվում է 5,4 տոկոս կամ 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ։ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրլ 091 մլրդ դրամ, ծախսերը՝ 3 տրլ 628 մլրդ դրամ, պակասուրդը՝ 536,8 մլրդ դրամ։ Ծախսերի հոդվածներից 2 տրիլիոն 924 մլրդ դրամը ընթացիկ ծախսերն են, իսկ 704 մլրդ դրամ՝ կապիտալ ծախսերը։ ՀՆԱ-դեֆլյատոր հարաբերակցությունը սպասվում է 3% մակարդակում, իսկ ՀՆԱ-ի անվանական աճը կանխատեսվում է 8,5% մաակարդակում: -
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

