
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Հատուկ շեշտվել է Սպանդարյան ջրանցքի վերանորոգման ռազմավարական նշանակությունը, որի համար նախատեսվում է ուղղել նաև հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցները։
Մարզպետը ներկայացրել է նաև մարզի բնակիչների կենցաղային պայմանների բարելավման նպատակով հաստատված և արդեն մեկնարկած ծրագրերի իրականացման փուլերը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Սյունիքում իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունը՝ ընդգծելով, որ մարզի կայուն զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից։
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

