
Արմինֆո. ԱրարատԲանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2025թ․ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»։
«Global Finance-ի լավագույն ենթապահառու բանկի մրցանակակիր են ճանաչվում այն առաջատար կազմակերպությունները, որոնք սահմանում են նոր չափանիշներ ենթապահառության ծառայությունների գերազանցության համար»,- նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:
Մրցանակակիրներին ընտրելիս Global Finance խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայի հետազոտության արդյունքները, ինչպես նաև փորձագիտական աղբյուրների և բանկերի կարծիքները՝ տեղական շուկայում և տարածաշրջանում հուսալի և լավագույն ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին։
Մրցանակաբաշխության հաղթողներին ընտրել են ըստ հաճախորդների հետ հարաբերությունների, սպասարկման որակի, տեխնոլոգիական հարթակների, հետհաշվարկային գործողությունների, բիզնեսի շարունակականության ծրագրերի և այլ չափանիշների:
Global Finance-ի մասին
«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` աշխարհի տարբեր երկրներում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերած առաջատար բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:
ԱրարատԲանկի մասին
«ԱրարատԲանկ» ԲԲԸ Հայաստանի փորձառու բանկերից մեկն է՝ իր մասնաճյուղային ցանցով հայաստանյան բանկերի առաջատարներից է։ Գործունեություն ծավալելով շուրջ 35 տարի՝ առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն: